11.10.2024
Լուսանկարը՝ primeminister.am
prev Նախորդ նորություն

Եթե տեսնենք ԵՄ անդամ դառնալու հնարավորություն, պահը բաց չենք թողնի. Փաշինյան

Լուսանկարը՝ primeminister.am
Լուսանկարը՝ primeminister.am

Եթե տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ թվում՝ կառավարելի պահելով այն հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են այդ ճանապարհին գոյանալ, մենք այդ պահը բաց չենք թողնի հաստատ: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Կառավարության ղեկավարը կարծում է՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցվելը միակողմանի և նույնիսկ երկկողմանի գործողություն չէ:


«Այստեղ է, որ պետք է շատ ուշադիր լինենք խնդիրներ ձևակերպելիս, որպեսզի այդ խնդիրների լուծման ճանապարհին նոր հիասթափություններ չառաջացնենք մեր ժողովրդի շրջանում: Շատ կարևոր է, և ես դա երբեք չեմ թաքցրել, որ, ի վերջո, պետք է նաև ֆիզիկապես պատկերացնել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին: Այդտեղ շատ կարևոր են Վրաստան-ԵՄ հարաբերությունները, թե ինչ տեղի կունենան, շատ կարևոր են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, ինչպես դրանք կզարգանան, և այս համատեքստում շատ կարևոր են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ինչպես կզարգանան, որովհետև, ճիշտ է, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է՝ առանց ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր սահման ունենալու, բայց դա իր հետ բերում է շատ մեծ ու բազմաթիվ պրոբլեմներ, և շատ կարգավորումներ գործնականում կա՛մ չեն գործում, կա՛մ դժվար են գործում,- ասաց Փաշինյանը և հավելեց.- Մենք մեր ժողովրդավարությունը որևէ պարագայում չպիտի և չենք կարող հակադրել մեր տարածաշրջանին, մեր տարածաշրջանային քաղաքականությանը, և նույն Եվրամիության հետ կապված մեր հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ, ընդ որում՝ թափանցիկ պետք է լինեն նաև ԵՄ-ի մեր գործընկերների մտադրությունները»:

Լուսանկարը՝ Александр Казаков/РИА Новости
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները