3.10.2024
Լուսանկարը՝ primeminister.am
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ տեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան

Լուսանկարը՝ primeminister.am
Լուսանկարը՝ primeminister.am

ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ, մեր կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության, պետականության համար: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այս շեշտադրումից անցել է ուղիղ երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու, կամ եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և այդ պատասխանները համոզիչ չեն, ամեն րոպեի և ամեն վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից:


Կարծեմ, ավիացիայի մեջ կա արտահայտություն՝ точка невозврата, և եթե մենք արդեն իսկ չենք անցել այդ անդառնալիության կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը:


Պիտի անկեղծ ասեմ և իմ համոզմունքն ասեմ, որ որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու որևէ լեգիտիմ առիթ ու պատճառ չի ունենա»,- ասաց Փաշինյանը:

Լուսանկարը՝ primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում