7.09.2025
ՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրեր
prev Նախորդ նորություն

Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանին և Թալին Յակուբյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ամերիկայի հայկական համագումարի կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:


Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին:


«Մեծապես գնահատում ենք այն աշխատանքը, որ Ամերիկայի հայկական համագումարը կատարել է իր ստեղծման առաջին օրից: Դուք ամենադժվարին ժամանակներին եղել եք Հայաստանի կողքին և հիմա շարունակում եք լինել:


Վստահ եմ, որ հետագայում ևս մեր համագործակցությունը շարունակվելու է, քանի որ մենք միասին շատ գործ ունենք անելու: Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ հզոր, բարեկեցիկ Հայաստան, և նաև կարողանալ, մեր տեղը պահպանելով, տարածաշրջանում խաղաղություն հաստատել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի խոսքի համար՝ Թալին Յակուբյանը նշել է, որ իրենց համար ևս առաջնահերթություն է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:


Հանդիպման ընթացքում նախագահը հյուրերին է ներկայացրել Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերները, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկեր երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:


Հանրապետության նախագահը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը գնահատելի և կարևոր է ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային հանրությանը Հայաստանի, մեր տարածաշրջանի իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ տալու համար:


Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ:


Նախագահ Վահագն Խաչատուրյանը անմիջական մթնոլորտում պատասխանել է նաև հյուրերի հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի վերաբերյալ տարբեր իրողությունների:

Միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները մնում են մակերեսային. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը