17.09.2024
Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահներին
prev Նախորդ նորություն

Միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները մնում են մակերեսային. Փաշինյան

Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


"Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։


Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր։


Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլեւ մեր մասին աշխարհի պատկերացումներն էապես լավարկելու ենթատեքստ ունեն",-գրել է Փաշինյանը

Ռուսաստանը ֆինանսական օգնություն է ցուցաբերում ՄԱԿ-ի մի շարք ծրագրերի իրականացմանը շուրջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
14.09.2024
ՌԴ փոխվարչապետը Հայաստան այցի ընթացքում քննարկել է հաղորդակցությունների ապաշրջափակումը