10.10.2024
Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրեր

 Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։


Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:


Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել պրն. Գեորգիադիսին ընդունելության համար և կարևորել նման հանդիպումները՝ երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում:


«Պրն. Գեորգիադիսն, իր հերթին, ողջունելով ՀՀ դեսպանին, ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ երկկողմ բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը», - հաղորդում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:


Վերջինիս փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, արցախահայերի սոցիալական, առողջապահական և այլ կարիքների հետ կապված մարտահրավերները, շեշտադրել երկկողմ այցերի, փորձի փոխանակման ծրագրերի կարևորությունը՝ ոլորտային համագործակցության խթանման նպատակով։


«Դեսպանը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը Ադոնիս Գիորգիադիսին Հայաստանում ընդունելու վերաբերյալ», - եզրափակել է դեսպանությունը։


 


 

Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահներին
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները