4.01.2026
Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում. Ռուբեն Հակոբյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու

«Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս վերաբերում է մեր երկրի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին։


Թեև Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, սակայն վերջին չորս տարիներին դրանք չի կատարել։ Ինչ վերաբերում է երկու երկրներում էլ գործընթացում օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման վերաբերյալ տեսակետներին, ապա պետք է նշել, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքներում երրորդ կողմի ներգրավվածությունը։ Եթե ​​հայկական կողմն իրականում շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարություններին ի պատասխան։


Սա ևս մեկ անգամ փաստում է՝ Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու։ Մյուս կողմից էլ, մինչ ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների, մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու պետական քաղաքականության մասին, Ադրբեջանը շարունակում է դնել ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ՝ դրանով իսկ ուղիղ միջամտելով ՀՀ ներքին գործերին։


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. Նոր բան են փորձարկում
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ