9.10.2024
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Մեհդի Սոբհանին՝ Արմեն Գրիգորյանին․ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:


Հանդիպման ընթացքում դեսպանը ընդգծել է Իրանի դիրքորոշումը միջազգային սահմանների անփոփոխության և ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների անընդունելիության վերաբերյալ, ինչպես նաև իր հարևանների տարածքային ամբողջականության աջակցության մասին, հայտնել են Հայաստանում Իրանի դեսպանատանը:


ՀՀ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության աջակցության հարցում:


Նա ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության և խաղաղ կյանքի սահման է, Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, և ոչ մի ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի միջև տարածքային կապը:


Ընդգծելով, որ Հայաստանի տարածքում ցանկացած հաղորդակցության ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների վերահսկողության ներքո և երկրի ազգային ու տարածքային ինքնիշխանության շրջանակներում, նա հայտարարել է, որ Հայաստանը դեմ է միջանցքային տրամաբանությամբ ցանկացած հաղորդակցության ապաշրջափակման:

Հիվանդ գլխից` առողջի վրա․ ՔՊ-ն ընդդիմությանը մեղադրել են Արցախը հանձնելու մեջ
Հաջորդ նորություն next