11.10.2024
Լուսանկարը՝ Սուրեն Սուրենյանց
prev Նախորդ նորություն

Փաշինյան-Ալիև տանդեմի համար Արցախի հարցը փակ է

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար հայկական Արցախի էջն ու արցախյան խնդիրը փակված են։ Արցախն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից. Իլհամ Ալիևն ադրբեջանցիներ է բնակեցնում Արցախում, փոխում է Արցախի կրոնական դեմքը՝ ավիրում է հայկական եկեղեցիներն ու մզկիթներ է կառուցում։ Բաքուն իրականացնում է Արցախի «թրքացման» օպերացիան, գրում է Площадь Республики/Հանրապետության հրապարակ Տելեգրամ ալիքը:

Բաքվի համար արցախյան հարց գոյություն չունի, ինչի մասին Իլհամ Ալիևն ու նրա քաղաքական թիմը բազմաթիվ անգամ հայտարարել են։ Ադրբեջանը փակել է նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի թեման։


Բաքուն հայտարարում է, որ Ղարաբաղ հայերը կարող են վերադառնալ, եթե ընդունում Ադրբեջանի «խաղի կանոնները»՝ադրբեջանական քաղաքացիություն և ապրելու են Ադրբեջանի կազմում՝առանց որևէ կարգավիճակի կամ ինքնավարության։ Բաքուն դա անում է գիտակցաբար՝հասկանալով, որ նմանատիպ պայմաններով ոչ մի հայ Արցախ չի վերադառնա, քանի որ նրա ֆիզիկական անվտանգությունը Բաքուն չի երաշխավորելու։

Այսօր Ադրբեջանում ի դեմս հայերի շարունակում են կերտել արտաքին թշնամու կերպար՝դա արվում է, որպեսզի հայերն այլևս երբեք չկարողանան վերադառնալ Արցախ, իսկ ապագայում՝Բաքուն ցանկանում է հայաթափել նաև Հայաստանը։


Նիկոլ Փաշինյանն այսօր զբաղված է հեծանիվ վարելով՝նրա թիմը հարստանում է, ոստիկանության միջոցով նրանք ցրում են ընդդիմության ցույցերը։

Վերջերս ՔՊ-ականները հայտարարեցին, որ 2027թ․-ին տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն, այսինքն Փաշինյանը Ալիևին մեսիջ է հղում, որ պատրաստ է կատարել Բաքվի նաև այդ պահանջը՝2026թ․-ի վերընտրվելու դեպքում։ Փաշինյանը պատրաստ է կյանքի կոչել ցանկացած օրակարգ, որը թույլ կտա նրան պահպանել սեփական իշխանությունը։ Սակայն նման քաղաքականությունը տանելու է դեպի հայոց պետականության կործանում՝Սյունիքի կորուստ և ՀՀ-ի բնակեցում ադրբեջանցիներով։ ՔՊ-ն իր քայլերով մոտեցնում է Մեծ Թուրանի կյանքի կոչումը։ Թուրք-ադրբեջանական դաշինքի համար ՔՊ-ի իշխանության պահպանումը՝գեոպոլիտիկ նպատակ է։

Արցախցիները տասնյակ հազարներով արտագաղթել են ՀՀ-ից՝այսօր էլ ՔՊ-ն ոչինչ չի անում արցախցիներին ՀՀ-ում պահելու համար, քանի որ ի դեմս արցախցիների տեսնում է խնդիր սեփական իշխանությանն ու արցախցիներին համարում են ընդդիմության աջակից։

Փաշինյան-Ալիև տանդեմի համար Արցախի հարցը փակ է՝Արցախում չկան հայեր՝չկա արցախյան խնդիր, իսկ ՀՀ-ից էլ արցախահայերն աստիճանաբար արտագաղթում են, հիմնականում ՌԴ։ Ալիևն ամեն ինչ անելու է, որպեսզի հայերն այլևս երբեք չվերադառնան Արցախ և այդ հարցում ի դեմս ՔՊ-ի նա ունի «դաշնակիցներ» Երևանում։

ՔՊ-ն ցանկանում է վերարտադրվել՝ՀՀ-ում ունենալով զրո վարկանիշ նրանք հենվելու են դրսի աջակցության վրա, իսկ Ալիևի համար Երևանում պետականամետ, ազգային ընդդիմության իշխանության գալը՝մահացու վտանգ է։ Բաքվում սարսափում են Արցախի համար ռևանշից՝Արցախն ու հայոց բանակը չեն պարտվել, նրանք դավաճանվել են թիկունքից, այսինքն Արցախի ազատագրումը պետք է սկսել Երևանում իշխանափոխությունից։


Միայն իշխանափոխությունը ՀՀ-ում թույլ կտա կրկին արցախյան հարցը բերել օրակարգ ու միջազգային ատյաններում բարձրացնել արցախյան հարցը։ Ադրբեջանի համար Արցախի հայաթափումը՝ Սյունիքը գրավելու առաջին փուլն էր։
Այսօր Ալիևը ՀՀ-ն է անվանում «Արևմտյան Ադրբեջան»՝դա նշանակում է, որ նա ամեն ինչ անելու է, որպեսզի Փաշինյանից կորզի թե «Զանգեզուրի միջանցք», թե ադրբեջանցիների վերադարձ՝Հայաստան։ Ալիևն ունի Հայաստանը կործանելու հստակ «ճանապարհային քարտեզ»։


Այսօր Բաքվում արդեն խոսում են Մինսկի խմբի լուծարման մասին, քանի որ Ալիևի համար արցախյան հարց գոյություն չունի, իսկ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Փաշինյանի իշխանության ամրապնդումը բխում է թուրք-ադրբեջանական դաշինքի շահերից և կործանարար է հայոց պետականության համար։

Փողը՝ հեծանիվին, փողը՝ քամուն
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները