11.10.2024
Լուսանկարը՝  www.newspress.am-ի
prev Նախորդ նորություն

Փաշինյանի ուրացման քաղաքականությունը Հայաստանը դարձնելու է ադրբեջանական ենթապետություն

Լուսանկարը՝ Սուրեն Սուրենյանց
Լուսանկարը՝ Սուրեն Սուրենյանց

Սեպտեմբերի 2-ը ինձ մոտ շատ ծանր տպավորություն թողեց:


Մի կողմից, իշխանության ուրացումը, մյուս կողմից՝ տիտղոսային ընդդիմության «Վերադարձ»-ի բլեֆը:


Ուրացումն ու պատրանքը հավասարաչափ վտանգավոր են պետականության համար. մի կողմից, խարխլվում է պետության ինստիտուցիոնալ հիշողությունը, ժառանգականությունը, մյուս կողմից՝ ռազմավարական մտածողությունը զոհաբերվում է պատրանքներին, միֆերին:


Փաշինյանի ուրացման, Արցախի գերեզմանափոր լինելու մասին երեկ հանգամանալից խոսել եմ, իսկ ի՞նչ է խորհրդարանական ընդդիմության հռչակած «Վերադարձը»:


Քաղաքական ծրագի՞ր է:


Բայց որտե՞ղ եք տեսել քաղաքական ծրագիր՝ առանց ռեալիստական հենքի:


Արցախի մեր հայրենակիցների վերադարձ հնարավոր է երեք պարագայում.


Եթե Հայաստանը նոր պատերազմում հաղթի Ադրբեջանին:


Պատերազմի թեզն ինքնին վտանգավոր է՝ տեղավորվելով անիրական ֆանտազիայի դաշտում:


Եթե գործեն միջազգային ամուր երաշխիքներ:


Սա բացարձակապես անիրական մի բան է տուրբուլենտ աշխարհի պայմաններում և հետո՝ Ռուսաստանը կամ Արևմուտքը, հանուն արցախցիների, որևէ բան Ադրբեջանին պարտադրելու ռազմավարական շահ չունեն:


Եթե արցախցիները համաձայնեն վերադառնալ Ալիևի պայմաններով:


Եթե այդպիսի հնարավորություն լիներ, այդ մարդիկ մեկ տարի առաջ ստիպված չէին լինի հեռանալ իրենց հայրենիքից:


Փաշինյանի ուրացման քաղաքականությունը Հայաստանը դարձնելու է ադրբեջանական ենթապետություն, ոմանց «ռոմանտիկան» սպանելու է քաղաքական հասարակությունը, այլ խոսքով՝ պետությունը:


Երկրին քաղաքական նոր բովանդակություն է պետք՝ քաղաքակրթական վերածնունդ: Այս դաշտում եմ տեսնում իմ և թիմակիցներիս առաքելությունը:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 


 

Փաշինյան-Ալիև տանդեմի համար Արցախի հարցը փակ է
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները