10.10.2024
Փաշինյան-Ալիև տանդեմի համար Արցախի հարցը փակ է
prev Նախորդ նորություն

Փողը՝ հեծանիվին, փողը՝ քամուն

Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական բյուջեից 45 000 դոլար է հատկացվել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար՝ Սևանա լճի ափին երկօրյա հանգիստ կազմակերպելու, ներառյալ հեծանվային երթը: Հետևում է արդարացի հարց. սա՞ է այն արդարությունը, որը մեզ խոստանում էր Փաշինյանը, երբ գալիս էր իշխանության: Այն ժամանակ նա խոսում էր արդարության վերականգնման, հասարակության բևեռացման նվազեցման և նոր, արդար պայմանների ստեղծման մասին բոլոր քաղաքացիների համար:

Բայց ի՞նչ ենք մենք տեսնում իրականում: Նախկին իշխանությունները հեռացան, բայց նրանց տեղը զբաղեցրեցին «նորերը», որոնք մի քանի անգամ կատարելագործված են բոլոր իշխանություններից: Փոխանակ ռեսուրսները ուղղվեն Արցախի պատերազմից տուժած հազարավոր մարդկանց աջակցության վրա, ովքեր ունեն բուժման և գոյատևման անհրաժեշտություն, բյուջետային միջոցները ծախսվում են երկրի ղեկավարության անձնական զվարճանքների համար: Փաշինյանը, ով պետք է դառնար փոփոխությունների և արդարության խորհրդանիշ, այժմ ինքն է օգտվում այն արտոնություններից, որոնց վերացումը խոստանում էր:

Այսօր Հայաստանը գտնվում է բարդ քաղաքական և տնտեսական իրավիճակում, և մենք չգիտենք, թե ինչ փորձություններ են մեզ սպասվում առաջիկայում: Նման պայմաններում պետական բյուջեի յուրաքանչյուր դրամ պետք է ծախսվի խելացիորեն՝ քաղաքացիների և երկրի կարիքների վրա: Բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք, թե ինչպես են հարկատուների գումարները քամուն տրվում, որպեսզի Փաշինյանն ու իր թիմը կարողանան անխոչընդոտ հեծանիվ վարել և լավ ժամանակ անցկացնել :

Պետական ռեսուրսների նկատմամբ նման վերաբերմունքը, այն միջոցների, որոնք պետք է ուղղվեն երկրի վերականգնմանն ու կարիքավորներին աջակցությանը, անընդունելի է: Հասարակությունը պետք է իր գնահատականը տա տեղի ունեցածին, քանզի այսպիսի քաղաքականությունը ոչ թե արդարության վերականգնման է տանում, այլ հասարակության մեջ հիասթափության և անվստահության խորացման:


«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյան 


 

ՔՊ-ն պատրաստվում է․ պետք է լավ «մարզել մկանները». ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները