24.11.2024
Ինչ ստվերային պայմանավորվածություններ կան Ադրբեջանի հետ
prev Նախորդ նորություն

Ի՞նչ շահ ունեն մարդիկ՝ մոռացության մատնելով Կիևի կողմից Բաքվին ֆոսֆոր վաճառելու դրվագը

Մի կողմ դնելով այն, որ Ուկրաինան՝ հատկապես Զելենսկու պաշտոնավարման շրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բացահայտ հակառակորդին բնորոշ դիվանագիտությամբ է աչքի ընկել, ուզում եմ անդրադառնալ մեկ այլ հանգամանքի։

ԼՂ տարածքում Ադրբեջանի կողմից կիրառված և միջազգայնորեն արգելված այրող կասետային՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակի գնման աղբյուրը մատնանշվել է երկու անգամ։

Առաջին անգամ դա բարձրաձայնել է ԱՄՆ սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը 2022 թվականի նոյեմբերի 16-ին (տեսանյութն առկա է) հանձնաժողովի նիստում, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերի հետ հարց ու պատասխանի ընթացքում, ասելով «սպիտակ ֆոսֆորի կիրառումը լայն լուսաբանվել է և դժվախտաբար այն մատակարարվել է Ուկրաինայի կողմից»։

2022 թվականին կրկին նույն հանձնաժողովի նիստին Ռոբերտ Մենենդեսը կրկնել է «Ես քվեարկել եմ ուկրաինացիների օգտին ամեն օրենսդրական նախաձեռնության շուրջ՝ սկսած 2014թ.-ից, բայց մենք նաև պետք է ասենք մեր ուկրաինացի ընկերներին, որ դուք չեք կարող սպիտակ ֆոսֆոր վաճառել հայերին սպանող ադրբեջանցիներին»։

Պարոն Մենենդեսը իր հայտարարությունը չի հերքել և լինելով Ուկրաինային աջակից դեմոկրատ, չեմ էլ կարծում թե կարող էր սլաքները թեքեր օրինակ Ռուսաստանից, որը ևս տեսականորեն կարող էր արգելված զենքի մատակարարը հանդիսանար։ Ուրեմն, ենթադրում եմ, որ պարոն Մենենդեսը երկու անգամ այդ մասին խոսել է հստակ հաշվետվություններ իր ձեռքի տակ ունենալով։

Այսքանից հետո ի՞նչ շահ են հետապնդում այն մարդիկ, ովքեր ուզում են մոռացության մատնել այս խայտառակ դրվագը։


"Լուսավոր Հայաստան" կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյան