24.11.2024
ՀՀ-ում Կանադայի դեսպանը ճանաչողական այց է կատարել Սյունիքի մարզ
prev Նախորդ նորություն

ԿԳՄՍՆ-ն կխմբագրի պատմության դասագրքում "ՌԴ-ի բռնակցման" մասին հատվածը

«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հեղինակների կողմից փոփոխությունն առաջիկայում կքննարկվի:

Ռուսաստանի ԱԳՆ–ն նախօրեին կոչով դիմել էր հայկական կողմին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել ութերորդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։ Նշվում էր, որ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, և Թուրքմանչայի խաղաղությունը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցումը»: