14.09.2024
Իրանի վրիժառական գործողությունը լինելու է և լինելու է անզուգաչափ
prev Նախորդ նորություն

Հիմնական խաղադրույքը կեղծ խաղաղության կամ դրա իմիտացիայի շուրջ է

Իշխանության քարոզչության հիմքում ընտրական տրամաբանությունն է, որտեղ որպես առաջնահերթություն դրված է մարդկանց համոզելը, որ իրենք խաղաղություն են բերելու:

Երբ ասում են ընտրական տրամաբանություն կարևոր չէ, թե դրանք հերթակա՞ն, թե՞ արտահերթ կլինեն:

ՔՊ-ական վերնախավը որքան էլ ակտիվ ասֆալտային քաղաքականություն-քարոզչություն տանի, մեկ է` հիմնական խաղադրույքը կեղծ խաղաղության կամ դրա իմիտացիայի շուրջ է:

Դրան հասնելու համար իշխանությունը բլեֆ էլ կանի, տակից էլ կգործի, մարդկանց էլ աջուձախ կֆռցնի միայն կարողանա այդ կեղծիքը ժամանակավորապես տեղավորել որոշների գլուխներում:

Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

Հիմա էլ Փաշինյանը «Սարոյան եղբայրների» «կտերով» է ուզում կերակրել ժողովրդին
Հաջորդ նորություն next
 Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ
14.09.2024
Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ