20.04.2025
Արամ Սարգսյան. Դաշինքը գլխավորելու է Սեյրան Օհանյանը
prev Նախորդ նորություն

Չավուշօղլուն Արգենտինայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Արգենտինա կատարած այցի ընթացքում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին: Հղում անելով թուրքական «Ա Հաբեր» գործակալությանը այս մասին գրում է Tert.am-ը:

«Մեր արգենտինացի գործընկերներին ասացինք, որ թույլ չենք տա, որպեսզի մեր հարաբերություններն այդ հարցի գերին դառնան», - թուրք լրագրողների հետ զրույցում իր և Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսանա Մալկորրայի հետ հանդիպման մասին խոսել է Չավուշօղլուն:

Ինչպես հայտնում է «Ասպարեզը»՝ Արգենտինայի հայ համայնքն իր հերթին բոյկոտել է Չավուշօղլուի այցը:

«Արգենտինայի հայ համայնքը, որի մեծ մասը կազմված է Թուրքիայի կողմից 1915-1923թթ.-ին իրագործված Ցեղասպանության հետևանքով գաղթածներից, մերժում և դատապարտում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցն Արգենտինա: Չավուշօղլուն ոչ միայն հանցագործ պետության ներկայացուցիչ է, այլև Թուրքիայի մերժողական քաղաքականության շարժիչ ուժը: Որպես արտգործնախարար՝ Չավուշօղլուն փորձում է ահաբեկել բոլոր նրանց, ովքեր ճանաչում կամ նույնիսկ ակնարկում են Հայոց ցեղասպանության մասին», - ասվում է հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ:


ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 15 անգամ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար