27.11.2024
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է ԵՄ հետ ավիացիոն գոտու ստեղծման բանակցային խումբ
prev Նախորդ նորություն

Արամ Սարգսյան. Դաշինքը գլխավորելու է Սեյրան Օհանյանը

Սեյրան Օհանյանը գլխավորելու է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե «Համախմբում» կուսակցության անդամ, ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ դեմ է, որպեսզի ՀՀ նախկին նախարար Սեյրան Օհանյանը գլխավորի դաշինքը, արդյո՞ք դա չի խանգարի այդ որոշմանը, Արամ Սարգսյանն ասաց, որ դա «Համախմբման» ներքին խնդիրն է և իրենք պետք է դա կարգավորեն.

«Դաշինքում այդպիսի հարց չկա: Մեր ընդհանուր համաձայնության մեջ նման խնդիր չկա. Սեյրան Օհանյանը գլխավորելու է դաշինքը»,- ասաց Դեմկուսի առաջնորդը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասնակցության այս դաշինքին ու, մասնավորապես, դրա ֆինանսավորմանը, Սարգսյանը նշեց, որ Արա Աբրահամյանը անցած տարի անձամբ հայտարարեց, որ ուներ քաղաքականություն մտնելու ցանկություն, բայց հիմնականում առողջական հանգամանքների պատճառով չի մասնակցելու ընտրությունների: Եվ այս պահին բացակայում է թե՛ ՀՀ-ից, թե՛ ՌԴ-ից՝ գտնվում է ԱՄՆ-ում.

«Եթե այդպիսի ցանկություն ունենար՝ ինքը դրա մասին բացահայտ կասեր», -շեշտեց բանախոսը: