27.11.2024
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով
prev Նախորդ նորություն

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է ԵՄ հետ ավիացիոն գոտու ստեղծման բանակցային խումբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բանակցային խումբ՝ ԵՄ-ի հետ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

Բանակցային խմբի ղեկավարն է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

ԵՄ տրանսպորտի, հեռահաղորդակցման և էներգետիկայի խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի հետ օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների սկսմանը: Համաձայնագիրն ուղղված է Եվրոպայում միջազգային կապի որակի բարձրացմանը, բարձրորակ ծառայության ապահովմանը և ուղևորների համար ավելի լայն ընտրության հնարավորության ընձեռմանը:

Հայաստանի հետ փաստաթուղթը Ընդհանուր ավիացիոն տարածության մասին (Common Aviation Area Agreement) համաձայնագրի ձև կունենա, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որոնց հետ ԵՄ-ն սերտ հարաբերություններ է կառուցում հարևանության իր քաղաքականության միջոցով: