18.02.2026
ՊՆ. Հայաստանը Սիրիա կառաքի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով

Հունվարի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 290 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ց հայտնում են, որ ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով 56 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է ԵՄ հետ ավիացիոն գոտու ստեղծման բանակցային խումբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին