Կոբախիձեի կարևոր հայտարարությունը
Վրաստանում բացահայտվել է Բիձինա Իվանիշվիլիի դեն մահափորձ: Ըստ պաշտոնական վարկածի, դրա կազմակերպման հետ առնչություն ունեն երկրի նախկին իշխանության ներկայացուցիչներ, ովքեր հիմա ապրում են Ուկրաինայում:
Այս առթիվ խիստ ուշագրավ հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոխբաիձեն. «Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են նույն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին և Դոնալդ Թրամփին»:
Շատերը Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական ակտիվ զարգացումները դիտարկում են Ռուսաստան- Արևմուտք հակադրության պրիմիտիվ դիտանկյունից, իրականում Վրաստանը դարձել է արևմտյան երկու էլիտաների՝ նեոլիբերալ շահախմբերի և պոստլիբերալ ուժերի(ստատուս-քվոյի փոփոխության կողմնակիցների) պայքարի թատերաբեմերից մեկը:
Այս առումով՝ Վրաստանի հոկտեմբերի ընտրությունների արդյունքները շատ կարևոր են, նաև՝ Հայաստանի համար:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց