7.09.2025
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 90 կրակոց
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Մարզերում, համայնքներում և բիզնեսում կառավարչական մակարդակի խնդիրն կան, ինչն անընդունելի է

Հետևելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին՝ պետական գերատեսչություններից ստացվել է 249 ներդրումային ծրագիր: Դրանց հիմքում ընկած են հետևյալ չափանիշները՝ ֆինանսավորման աղբյուր, ծրագրի սկիզբ, 2017 թ. կատարողականի կանխատեսում և նոր աշխատատեղերի ստեղծում: Հիշեցնենք, ավելի վաղ գործադիրի ղեկավարը հանձնարարել էր գերատեսչությունների ղեկավարներին գույքագրել իրենց ոլորտների ներդրումային ծրագրերը և ներկայացնել 2017 թվականի ընթացքում կանխատեսվող ներդրումների փաթեթները:

Տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Կարեն Կարապետյանը հորդորել է գերատեսչությունների ղեկավարներին սահմանված վերջնաժամկետում ներկայացնել ներդրումային նախագծերի առաջարկությունները: Ի պատասխան մարզերից ստացված ծրագրերը ևս այդ փաթեթում ներառելու հարցին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ բիզնես տրամաբանության գնահատել ծրագրերը և համապատասխանության դեպքում ներառել այդ ցանկում:

«Մենք ախտորոշել ենք յուրաքանչյուր գերատեսչության պրոբլեմ, որոշել ենք տեսլականը՝ ինչ պետք է անենք և այդ տեսլականի մեջ քայլեր ենք արել: Ըստ այս տեղեկանքի՝ 249 նախաձեռնություն կա, որոնց ֆինանսական աղբյուրները պարզ են, որոնց մոտավոր վերլուծությունը ցույց է տալիս, որ կիրագործվեն 2017 թվականին և շարունակական կլինեն 2018-ին», - նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նաև նշել է, որ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի պրոբլեմներ կան, ինչն անընդունելի է:

«Ես շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին: Ժամկետանց կատարողականները գործընկերային էթիկայի խախտում են: Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանց շունչը կտրվելու չի կատարվում: Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար», - ասել է կառավարության ղեկավար

ՊՆ. Հայաստանը Սիրիա կառաքի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը