24.11.2024
Փաշինյանը գաղտնալսում է բոլորին. հավատարիմներին ընտրում է Աննա Հակոբյանը. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Մինչ օրս իմիտացիաներ են ու PR, ինքնարդարացումներ ու «моя хата и бизнес с краю» վիճակներ...

Եթե այս հունով ամեն բան գնա, իսկ ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, ապա Սյունիքը կկորսվի, կկորսվի նաև ՀՀ-ի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի զգալի մասը, ՀՀ-ում էներգետիկ ու տնտեսական կոլափս կլինի, կունենանք դեմոգրաֆիկ մեծագույն խնդիրներ ու ներքին բախումների մի շոշափելի ցիկլ. ՀՀ կմտնեն օտարերկրյա ստորաբաժանումներ: Այս մասին հեռու անցյալում եմ նշել, ցավոք, ամեն բան ավելի, քան մոտենում է:

Խնդիրն է պետք լուծել, որ խնդիրները լուծվեն. մինչ օրս իմիտացիաներ են ու PR, ինքնարդարացումներ ու «моя хата и бизнес с краю» վիճակներ...

Ֆանտաստիկ թող չհնչի, ով կարծում է, թե պլստալու է, թերահավատ եմ, ադրբեջանցիք ու գլոբալ ուժային մրցակցությունը էստեղ էնպիսի պայմաններ են ստեղծելու, որ նախանձելի չի լինելու բոլորի համար ...

Այ էսպիսի բաներ, բայց փույթ չէ, դուք շարունակեք պետականության գերեզմանափորության վրա քաղաքական, հանրային, փրկչական և անհատկան անանիզմով զբաղվել, քաղաքական իմիտացիաների ու փայերի խմբակներ...
Ոնց էր ասում նիկոլը՝ կամ ես կդառնամ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա:

Կարելի է ընդդիմադիրներից մեկի մասով սա վերաշարադրել. կամ ես փայ կլինեմ ցանկացած գալիք իշխանության մեջ, կամ Նիկոլը կշարունակի պաշտոնավարել ՀՀ-ում, անգամ պետության կորստի գնով...

Գեղեցիկ չէ, չէ՞... ես էլ եմ էդպես կարծում...

Բայց դե էս ա:


Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան