24.11.2024
Մինչ օրս իմիտացիաներ են ու PR, ինքնարդարացումներ ու «моя хата и бизнес с краю» վիճակներ...
prev Նախորդ նորություն

Իրականում անգամ այս իրավիճակից պատվով դուրս գալու ուղիները կան

Շատ կարևոր է, որ քաղաքացին պատրաստ լինի կռվել հանուն իր հողի, իրավունքի, արդարության, սակայն հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է նաև ճիշտ գնահատել իրավիճակը, սեփական ուժերը, օտարների շահերը և այդ ամենի հիման վրա ձևակերպել նպատակներն ու մշակել դրանց հասնելու ուղիները:


Այդ ամենը մասնագետի գործ է: Երբ ազգային պետություն կոչվածը հրաժարվում է սեփական մասնագետներից ու անսում է օտարների խորհուրդներին կամ հրահանգներին, ապա դադարում է ազգային շահն ապահովող ինստիտուտ լինելուց: Այդպիսի իրավիճակում առաջին հերթին անհրաժեշտ է հենց ազգային միջոցների (այլ ոչ թե օտար գրանտների) հաշվին ապահովել մասնագիտական աշխատանքների իրականացումը:


Անկասկած՝ մարդիկ, ովքեր կզբաղվեն ազգային ծրագրի մշակմամբ ու իրականացմամբ, պետք է մասնագիտական ու բարոյական տեսանկյունից իրապես վաստակված ու հիմնավոր բարձր վարկի տեր լինեն: Գիտակցում եմ, որ գուցե հիասթափեցրեցի Ձեզ՝ արագ հաղթանակի հասնելու դեղատոմս չներկայացնելով, բայց պետք է լավ գիտակցենք, որ հաղթում է ոչ թե զենքը, ոչ թե փողը այլ դրանք կիրառման մեջ դնող միտքը:


Մտքի տկարությունն է, որ անխուսափելի է դարձնում պարտությունը, իսկ մեր պետական միտքն այսօր, հիրավի, տկար է: Իրականում անգամ այս իրավիճակից պատվով դուրս գալու ուղիները կան:


Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյան