Այս իշխանություններից որևէ ակնկալիք ունենալն այլևս իմաստ չունի
«Վարդենուտ գյուղի բնակիչներն այս տարի արդեն երկրորդ անգամ փակել են Ապարան-Երևան մայրուղին։
Բանն այն է, որ «ՌԻԴ» ընկերությունը ցանկանում է գնել Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներին պատկանող և հանրային գերակա շահ ճանաչված շուրջ 110 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` չափազանց ցածր արժեքով, 1 քմ-ն ընդամենը 300 դրամով։
Այս խնդրի մասին բարձրաձայնել եմ դեռևս ամիսներ առաջ՝ փետրվարին, հրապարակումներով, գրություններով, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչակարգի ղեկավարին հարց ուղղելով։
Հարցուպատասխանի ժամանակ իմ հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, սակայն հարցը անարձագանք չի մնա, և այդ հարցով կզբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը։
Եվս մեկ փաստ, որ գործ ունենք մի վարչակարգի հետ, որը շարունակաբար ստում է իր քաղաքացիներին՝ միայնակ թողնելով բազմաթիվ խնդիրների հետ։
Այս իշխանություններից որևէ ակնկալիք ունենալն այլևս իմաստ չունի»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան