9.10.2024
Դաղստանյան իրադարձությունների ադրբեջանական ականջները
prev Նախորդ նորություն

Ոչ մի օր առանց ստի ու կեղծիքի. պատգամավոր

Ոչ մի օր առանց ստի ու կեղծիքի:

Երևի սա դարձել է փաշինյանական քարոզչության իրական կարգախոսը, որն ամեն օր արտադրում է ոչ թե մեկ, այլ տասնյակ կեղծիքներ։ Տոննաներով ստի արտադրությունը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ արդյունաբերական մասշտաբներ է ստացել, և տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ական տարբեր չինովնիկների մոտ նույնիսկ մրցույթ է ընթանում, թե ով կարող է ամենաաղաղակող սուտն ու կեղծիքը հորինել։

Սրա մեջ զարմանալի ոչինչ չկա։ Կեղծիքների հսկայական ալիք պարզապես չէր կարող չառաջանալ մի իշխանության մոտ, որն իր գաղափարախոսության հիմքն է դարձրել սուտը:

ՔՊ-ական «հեղափոխականների» գործունեության կարևոր մեխը դարձավ հնարավորինս շատ սուտ ու կեղծիք: Որովհետև ճշմարտության պարագայում նրանց կառուցած կայսրությունը հաստատ կփլուզվի:

2018թվականի իշխանազավթումից ի վեր Հայաստանի ողջ պատմությունը՝ հիմնված ՔՊ-ական խմբակի անհեթեթ առասպելների վրա, հաստատում է այն փաստը, որ ստի ներկայիս ալիքը միայն հետևանք է այն հսկայական կեղծիքի, որը լցվել է մեր քաղաքացիների գիտակցության մեջ վերջին վեց տարիների ընթացքում։

Ցավոք սրտի, փաշինյանական իշխանության խոսքն ու գործը այդպես էլ չհամընկան։

Ավելին, խոստանում ու խաբում են բացահայտ, լկտի ու ցինիկաբար:


ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան


 

Այս իշխանություններից որևէ ակնկալիք ունենալն այլևս իմաստ չունի
Հաջորդ նորություն next