Դաղստանյան իրադարձությունների ադրբեջանական ականջները
Երեկ երեկոյան Դաղստանի միանգամից երկու քաղաքներում’ Դերբենդում և Մախաչկալայում տեղի ունեցավ ահաբեկչություն, որին զոհ գնաց շուրջ 1 տասնյակ մարդ/ուժայիններ և քաղաքացիական անձինք/: Այն որ դա կազմակերպված ակցիա էր, կարծում եմ բոլորին է հասկանալի։ Եվ ակնհայտ է, որ խնդիր է դրված պայթեցնել Հյուսիսային Կովկասն ու անցնել Հարավայինին, քանի որ հակառակը կարծես թե դեռևս իրականացնել չի հաջողվում։
Անկասկած այս գործողությունը առանց տարածաշրջանի հարևան և Հյուսիսային Կովկասում ազդեցություն ունեցող պետության կամ պետությունների հնարավոր չէր իրականացնել։ Այս պահին ամենից հավանական միջնորդի դերում բոլոր շանսերն ունի հայտվելու Ալիևը։ Իսկ ինչու հենց Ալիևը և ինչ նա կարող էր անել Դաղստանում, որ չէր կարող իրականացնել ասենք Թուրքիան։ Քչերին է հայտնի, թե ինչ ազդեցություն ունի Ալիևը հատկապես Հարավային Դաղստանում, որի կենտրոնը Դերբենդ քաղաքն է։ Ալիևի մորական պապը’ Նախիջևանցի Ազիզ Ալիևը երկար տարիներ եղել է Դաղստանի Կոմկուսի առաջին քարտուղարը։ Այսօր ըստ ռուսական և տարածաշրջանային լրատվամիջոցների, անգամ պոլիկլինիկայի տնօրեն Հարավային Դաղստանում առանց Ալիևի գիտության հնարավոր չի նշանակել։
Էլ չեմ անդրադառնա քաղաքապետ, գյուղապետ և պատգամավոր/ ի միջի այլոց ըստ ռուսական լրատվամիջոցների երեկվա ահաբեկչության կազմակերպիչները գյուղերից մեկի ղեկավարի տղաներն էին/:
Իսկ ի՞նչ կարող է անել Ալիևը հանուն Արևմուտքի, կարծում եմ բոլորիս է պարզ։ ՆԱՏՕ-ի դաշնակից/Ստոլտենբերգը կհաստատի/ պետության ղեկավարը հանուն տարածաշրջանում իր պետության ազդեցության տարածման և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում արևմտյան բարեհաճության ամեն ինչի պատրաստ է։ Սպասենք թող քննությունը ավարտվի, սակայն ակնհայտ է, որ շատ շուտով Դաղստանում լուրջ իրադարձություններ են սկսվելու ընդհուպ մինչև նոր սահմանազատում Ադրբեջանի հետ, հատկապես, որ Դաղստանի լեզգիական գյուղերը վաղուց են այդ հարցը բարձրացնում կենտրոնական իշխանությունների առաջ։
Քաղաքագետ Գրիգոր Բալասանյան