Մոլդովայի եվրոինտեգրացիայի «գնացքը» մտել է փակուղի. Միակ ելքը` ԵԱՏՄ–ն է
Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը ՌԴ–ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը հանդես եկավ ԵՄ–ի ասոցացման ծրագրի կտրուկ քննադատությամբ։ Դոդոնը հայտարարել է, որ ԵՄ–ի հետ անհեռանկարային ասոցացման պատճառով իր երկիրը կորցրել է ռուսական շուկան, որն այդքան կարևոր է Մոլդովայի տնտեսության համար։ Չնայած բազմաթիվ խոստումներին, ԵՄ–ի հետ Մոլդովայի առևտրի ծավալները չեն ավելացել ու անկում են ապրել, փոխանցում է EADaily-ն:
Բացի այդ, Դոդոնը հայտարարել է, որ նպատակ ունի չեղարկել Քիշնևում ՆԱՏՕ–ի գրասենյակի բացման մասին որոշումը ու Բրյուսելում Դաշինքից պահանջել Մոլդովայի չեզոք դիրքորոշման ճանաչում։
Տվյալ իրադարձություններն ունեն աննախադեպ նշանակություն, քանի որ 2009թ–ից ի վեր ոչ մի մոլդովացի քաղաքական գործիչ չի հանդիպել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ։ Փաստացի, Մոլդովան, Ուկրաինայի պես, ժամանակին շրջվել էր ՌԴ–ից դեպի ԱՄՆ–ը`հույս դնելով եվրոպացի գործընկերների ու Վաշինգտոնի վրա։
Դոդոնը փորձում է իր հայտարարություններով ցույց տա, որ նա լրջորեն տրամադրված է ՌԴ–ի հետ ռազմավարական կապերի հաստատմանն ու արտաքին քաղաքական ուղենիշում դեպի ԵԱՏՄ–ի հետ ինտեգրացիա անցում կատարելուն։
ԵՄ–ի հետ երկու տարվա ասոցացումը տնտեսական իմաստով Մոլդովայի համար ոչ մի նշանակություն չունեցավ, բացի արդյունավերական և գյուղատնտեսական ոլորտների դեգրադացիա։ Մոլդովայի մասնակցությունը «Արևելյան գործընկերությանը» հանգեցրեցին հակառուսական տրամադրությունների աճին և ՌԴ–ի հետ կապերի խզմանը։Մոլդովայի արտահանման 65−70%–ն ուղղված է ՌԴ–ի շուկայում ու այդ երկրում է աշխատում Մոլդովայի մոտ 500 հազար քաղաքացի։
Մոլդովայի տնտեսության այդպիսի հարվածից հետո ԵՄ–ն ոչ մի այլընտրանքային շուկաներ չի առաջարկել Մոլդովային։ Երկրում առկա է խորը տնտեսական ճգնաժամ`արտահանման նվազում ու բնակչության շրջանում դժգոհության աճ իշխանություններից`եվրոպական ինտեգրացիայի ուղենիշի պատճառով։ Դոդոնը Մոլդովայում ավանդաբար համարվում է ռուսամետ քաղաքական գործիչ։ Դոդոնը ռուսական ղեկավարության հետ հանդիպմանը հասկացնել տվեց, որ եթե «Սոցիալիստները» մեծամասնություն ստանան խորհրդարանում, ապա եվրունտեգրացիան կարող է չեղարկվել։ Դա յուրահատուկ ուղերձ էր Մոսկվային։
Դոդոնի հակառակորդները ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ նրա լիազորությունները կտրուկ սահմանափակված են ու նա զրկված է ազդեցության լծակներից։ Այդ իրավիճակը շտկելու համար Դոդոնը դիմել է բնակչությանը`Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու պահանջով ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ցանկության մասին է բարձրաձայնել։