23.11.2024
Ո՞վ և ինչո՞ւ է զբաղվում ՀՀ–ում ՀԱՊԿ–ի վարկաբեկմամբ
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանը հեռանում է՝ մնալով քաղաքականության մեջ

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Շրջանառվող այդ լուրերը Աբրահամյանը հաստատել է «Առավոտի» թղթակցի հետ զրույցում:

Նշենք, անցած շաբաթ Աբրահամյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, որից հետո էլ նման որոշում է կայացրել: Մամուլն այսօր գրել էր, թե Մեդվեդևի հետ հանդիպումից հետո նախկին վարչապետը խուսափել է պատասխանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազանգերին: Այս պահի դրությամբ Հովիկ Աբրահամյանը հաստատել է լուրերը, թե ինքը դիմում է ներկայացրել Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին ու նաև ասել է, թե կմնա քաղաքականության մեջ:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ վերջինիս գլխավորած դաշինքով ապրիլին կայանալիք ընտրություններին մասնակցելու ուղիները քննարկելու նպատակով, սակայն վերջինս մերժել է նրան: «Արմինֆո» գործակալության աղբյուրների համաձայն՝ Ծառուկյանը նրան հիշեցրել է 2015 թվականի փետրվարի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում, որում նախկին վարչապետն սպառնացել էր «խելքի բերել» Ծառուկյանին:

Սակայն պետք չէ մոռանալ, որ Ծառուկյանն ու Աբրահամյանը խնամիներ են ու քաղաքականությունը չէ միայն, որ կարող է նրանց իրար կապել: Այսինքն Աբրահամյանի «ես մնում եմ քաղաքականության մեջ» արտահայտությունը տեղ է թողնում կարծելու, որ Աբրահամյանը հենց Ծառուկյանի դաշինքով կմասնակցի ընտրություններին: