19.04.2025
Ի՞նչ ստացավ ու ի՞նչ կթողնի Նիկոլն իրենից հետո
prev Նախորդ նորություն

Բարդ ժամանակներ են, սակայն հաղթահարելու հնարավորություն միշտ կա

Երբ խորհրդարանում կամ դրանից դուրս ՔՊ-ականները գլուխ են գովում, որ իրենք դիվանագիտությունը մեծ բարձունքների են հասցրել, ասեմ, որ դա միայն նրանց մի մասն է ինքնապաշտպանական նպատակներով արտահայտում: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Նրանցից շատերի համար Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը, Հայաստանի ինքնիշխանության հանձնումն ու թուրք-ադրբեջանական օրակարգի մաս կազմելը կյանքի նպատակ է եղել և հիմա նրանք անշեղորեն կատարում են ու դա համարում են իրենց անձնական հաղթանակը:

Իհարկե նրանց մեջ կան դեմքեր, ովքեր գիտակցում են, թե ինչի մեջ են թաթախված ու ինչպես է իրենց պատասխանատվությունն կայուն աճում, սակայն կա´մ վախենում են դուրս գալ թեմայից կա´մ համարում են, որ դա այլևս բան չի փոխի:

Բարդ ժամանակներ են, սակայն հաղթահարելու հնարավորություն միշտ կա",- գրել է նա:


 


 

Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան. Չալաբյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար