23.11.2024
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
prev Նախորդ նորություն

Ռայիսին պետք է ժամաներ Հայաստան. Ալեն Սիմոնյանը հաստատեց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ:


Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նաև հաստատել է, որ Ռայիսին պետք է ժամաներ Հայաստան:


VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 19-ին Իրանի նախագահին և ԱԳ նախարարի տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով նախագահ Ռայիսին, նախարար Աբդոլահիանը և ուղղաթիռում այլ անձինք զոհվել են: