6.04.2026
Ռայիսին պետք է ժամաներ Հայաստան. Ալեն Սիմոնյանը հաստատեց
prev Նախորդ նորություն

Քննարկվել է ՀՀ-ԱՄԷ առևտրատնտեսական կապերի ամրապնդումը․ Ստորագրվել է փաստաթուղթ

Մայիսի 21-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացել է Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։


ՀՀ-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ էմիրաթական կողմի համանախագահը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը։


Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է որպես կարևորագույն գործընկեր՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև՝ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար։


Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, առևտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, միջտարածաշրջանային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։


Կողմերը եկել են կարևոր համաձայնությունների, որոնց շուրջ ստորագրել են փաստաթուղթ։


Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին։


 


 


 

Ադրբեջանը ոչնչացնում է օկուպացված Ստեփանակերտի բնակելի թաղամասեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար