Հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում, մենք մեր ռեգիոնում բոլորի մասով ինֆո ենք տալու Ֆրանսիային
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված լուրին.
"Ըստ Հայկական ժամանակ թերթի. «Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Հայաստանի վարչապետի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ»։
Էս գոնե հասկանու՞մ եք ի՞նչ է նշանակում, մենք մեր ռեգիոնում բոլորի մասով ինֆո ենք տալու Ֆրանսիային...
Մոտավոր հասկանու՞մ եք դրա հետևանքները...
Դուք հասկանում եք, որ մեզ կուլ են տալու կոլեկտիվ ձևով ու լեգիտիմ հիմունքներով...
Ավելին ասեմ՝ Իրանի մասով արդեն տվել ենք տարիներ առաջ, ու դրա համար նաև վճարել/պատժվել ենք...
Այ դրա համար էր պետք ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն, որի մասին ես վաղուց եմ գրեl էս հարթակում:
Ավելին՝ էդ կառույցը շատ լավ աշխատելու է ՌԴ-ի ու Իրանի հայկական համայքներում այդ երկրների դեմ:
Կա աշխարհում մեկ այլ պետություն, որի ղեկավարի ընտանեկան թերթը հայտարարում է էսպես բացահայտ, որ ՀՀ-ն իր բոլոր հարևան երկրների մասին ինֆո է տրամադրելու այդ երկրներից առնվազն մի մասին ոչ բարեկամ երրորդ երկրին:
Պարզ է չէ, որ լավ հասկանում է դրա հետևանքները, պարզ է չէ, որ ուզում են ռեգիոնը պայթեցնեն Հայաստանով:
Դուք հասկանում եք, որ մեզնից բան չի մնալու...":