27.11.2024
ԱՄՆ-ն պատրաստ է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ շարունակել օժանդակությունը ՀՀ-ին
prev Նախորդ նորություն

Lragir. Հայկական կողմն ունի 3 զոհ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քիչ առաջ Lragir.am-ի թղթակցին տեղեկացրել է, որ Չինարի գյուղից հյուսիս-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ երկու զինվոր եւ մեկ սպա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից:

Մարտերի արդյունքում ադրբեջանական կողմի կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մեկ ադրբեջանցի դիվերսանտի դիակ հայկական կողմում է:

Հիշեցնենք, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։
«ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»,–գրել է նա։

Պաշտոնապես զոհերի մասին տեղեկատվություն այս պահին չկա: