24.11.2024
Մամուլի տեսություն. ՀՀԿ-ականները փորձում են ԱԺ ընտրություններում համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել
prev Նախորդ նորություն

ՊՆ խոսնակ. Չինարիի հատվածում ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ

Դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։

«ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»,–գրել է նա։

Իր հերթին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ դիվերսիայի փորձի հետ կապված Հայաստանի ԱԳ նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում:

Նշենք, որ դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արևելյան /Ակնա/ ուղղությամբ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը ամբողջությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո: