24.11.2024
ՊՆ խոսնակ. Չինարիի հատվածում ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ
prev Նախորդ նորություն

ՊՆ խոսնակ. Հայկական կողմն ունի երեք զոհ

Հայկական կողմն ունի երեք զոհ ունի: Վիրավորների մասով կտեղեկացվի լրացուցիչ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հաստատեկով տեղեկությունը, որ ավելի վաղ հայտնել էր Տավուշի մարզպետը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ զոհերից երկուսը ժամկետային զինծառայողներ են, մեկը՝ սպա:

ՊՆ-ն հանդես է եկել նաև հայտարարությամբ, որում ասվում է.

Սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: