18.04.2025
ՊՆ խոսնակ. Հայկական կողմն ունի երեք զոհ
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ-ը հայտնել է ադրբեջանական կորուստների իրական թիվը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ այսօր Տավուշի Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետևանքով ադրբեջանական կողմը տվել է առնվազն 7 զոհ։

«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չէ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ:
ՀԱՊԿ-ը Չինարիի միջադեպը որակել է «սադրիչ գործողություն»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար