3.04.2026
Բաքու այցիս ժամանակ կհարցնեմ՝ ինչու իրենք չեն ուզում լուծումներ գտնել. Պեկարովա Ադամովա
prev Նախորդ նորություն

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահին

Հունվարի 30-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանը Ժողովրդի մեծ դահլիճում իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:


«Իր խոսքում ՀՀ դեսպանը ընդգծել է հայ և չինացի հնագույն ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդելու իր հանձնառությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունն ընդլայնելու Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններն ու բազմաոլորտ համագործակցությունը:


Չինաստանի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն նրա գործունեության ընթացքում։


Հունվարի 29-ին Վահե Գևորգյանը ՉԺՀ ԱԳՆ-ում իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել ՉԺՀ ԱԳՆ արարողակարգի վարչության գլխավոր տնօրեն Հուն Լեյին»,- ասված է հաղորդագրության մեջ:


 


 

Առաջարկվում է կանոնակարգել ռազմավարական նշանակության ապրանքների արտաքին առեւտուրը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար