24.11.2024
ԱԱԾ-ն ձերբակալել է էկոնոմիկայի փոխնախարարին ու վարչության պետին
prev Նախորդ նորություն

Բաքու այցիս ժամանակ կհարցնեմ՝ ինչու իրենք չեն ուզում լուծումներ գտնել. Պեկարովա Ադամովա

Ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ: Հարցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:


«Երբեք չպետք է հանձնվենք և պետք է դրդենք նրանց այս խոսակցություններին: Սա շատ կարևոր է: Իմ այցի ժամանակ Բաքու ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչու իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք:


Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասաց նա: