3.04.2026
Փաշինյանի արարողակարգի պատասխանատուն ազատվել է պաշտոնից
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը երկրորդ հայցն է ներկայացրել ընդդեմ Անժելա Թովմասյանի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան մուտքագրվել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Հայելի ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի։


Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ իր պատվին ու արժանապատվությանը վիրավորանք է հասցրել Անժելա Թովմասյանի հետևյալ խոսքը․ «Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ ըսենց վազվզում էր, ինքը ըսենց ոտքերի տակ վազվզում, վազվզում էր Ալենը, ոտերի տակ վազվում։»։


Հայցվոր Ալեն Սիմոնյանը դատարանին խնդրում է Անժելա Թովմասյանին պարտավորեցնել հայցվորից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում։


Նշենք, սա երկրորդ հայցն է, որ ընդդեմ Թովմասյանի ներկայացնում է ԱԺ նախագահը:


 

Գարեգին II-ն ու Քենթրբերիի արքեպիսկոպոսը քննարկել են արցախահայության խնդիրները
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար