24.11.2024
Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերնշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
prev Նախորդ նորություն

Միջազգային քրեական դատարանում ողջունել են Հռոմի կանոնադրության վավերացումը

Հունվարի 11-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը քաղաքավարության այցելություն ունեցավ Միջազգային քրեական դատարան՝ հանդիպումներ ունենալով Դատարանի նախագահ Պ․ Հոֆմանսկիի, դատախազ Ք․ Խանի և գլխավոր քարտուղար Օ․ Զավալայի հետ։

Զրուցակիցները շնորհավորեցին դեսպանին՝ նշանակվելու կապակցությամբ և ողջունեցին Հայաստանի անդամակցությունը Դատարանին։ Ընդգծվեց, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ պայքարի տեսանկյունից։


Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանը, դատարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերին առնչվող հարցեր։