26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց
prev Նախորդ նորություն

«Զարգացման հայկական բանկ»-ն ու «Արարատբանկ»-ը ևս միավորվեցին

«Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն և «Արարատբանկ» ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը:

Պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո, միջնորդագիր կներկայացնեն ՀՀ Կենտրոնական Բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար, միանալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի «Արարատբանկ» ԲԲԸ-ն, որը կհանդիսանա «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի իրավահաջորդը:

Հիշեցնենք, 2014 թվականին ԿԲ-ն բանկերի ընդհանուր (նորմատիվային) կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից բարձրացրեց մինչև 30 մլրդ դրամ, գործող բանկերի համար այդ պահանջը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։ Սա նշանակում է, որ 30 մլրդ-ից պակաս նորմատիվային կապիտալ ունեցող բանկերը կա՛մ մինչև 2017 թվականի սկիզբը կմիաձուլվեն այլ բանկերի հետ, կա՛մ կվաճառվեն, կա՛մ կվերածվեն վարկային կազմակերպությունների։

2015-16 թվականների ընթացքում հայկական մի քանի բանկ անցան այդ գործընթացը՝ «Պրոկրեդիտ» բանկը միաձուլվեց «Ինեկոբանկի» հետ, «Հայէկոնոմբանկն» իրեն է միացնում ղազախական «ԲՏԱ» բանկը: