24.11.2024
Այս իրավիճակում իմ մասնակցությունը ՀԱՊԿ որևէ ձևաչափի տեղին չէ. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ-ում

Կրեմլում ափսոսում են, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Հույս ունենք, որ Երևանը կշարունակի աշխատել կազմակերպության շրջանակներում։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ Հայաստանը վաղը բարձր մակարդակով չի մասնակցի այս գագաթնաժողովին, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական ​​մակարդակով մասնակցություն, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,- ասել է նա լրագրողներին։


Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ շրջանակներում Մինսկում կայանալիք հանդիպումներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բելառուսի իր գործընկեր Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում նույնպես ավելի վաղ ասել էր, որ չի կարողանա մասնակցել ԱԳ նախարարների խորհրդի համատեղ նիստին: