20.04.2025
Սամվել Մկրտչյանը մասնակցել է ԵՄ ԱԳ Ավագ պաշտոնյաների առցանց հանդիպմանը
prev Նախորդ նորություն

ԱԳ փոխնախարարը Կորեայի դեսպանի հետ քննարկել է ստեղծված հումանիտար իրավիճակը

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Դոհունին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:


ԱԳՆ-ից  հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, մաղթել է նրան ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ հարթակներում ձևավորված ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամությունը խորացնել ու զարգացնել քաղաքական երկխոսությունը և դիվանագիտական, տնտեսական կապերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, մասնավորապես, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հարձակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ զրուցակցին ներկայացնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:


 


 

Ով է դեմ, ով՝ կողմ 2024 թվականի պետական բյուջեին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար