28.11.2024
Թբիլիսիում վայրէջք կատարած ինքնաթիռը վերադարձել է Երևան ու մեկնել հաջորդ թռիչքին
prev Նախորդ նորություն

Սամվել Մկրտչյանը մասնակցել է ԵՄ ԱԳ Ավագ պաշտոնյաների առցանց հանդիպմանը

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների առցանց հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները։

Իր ելույթում Սամվել Մկրտչյանն անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, որոնք լրջագույն մարտահրավերներ են ստեղծել Արևելյան գործընկերության տարածաշրջանում և ձևաչափի կենսունակության հարցում: Ընդգծվել է նոր իրողությունների պայմաններում ձևաչափի շրջանակներում համագործակցության բովանդակությունը հարստացնելու, ձեռքբերումները պահպանելու և մասնակից երկրների դիմադրողականությունն ամրապնդելու նպատակով հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Հայկական կողմն անդրադարձ է կատարել ԱլԳ որոշ անդամների կողմից ձևաչափի ստեղծման ժամանակ հռչակված արժեքների և սկզբունքների ոտնահարմանը՝ ընդգծելով, որ առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգանքի Եվրոպայի անվտանգությունը չի կարող համապարփակ լինել ։