25.11.2024
Ժիրայր Սէֆիլյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության
prev Նախորդ նորություն

Ոստիկանությանը վերապահված գործառույթներ իրականացնող լիազոր մարմին կսահմանի ՆԳՆ-ին

Նախագծով առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով, ինչը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված` ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի կիրառումից, ըստ որի` Ոստիկանության գործառույթների իրականացումը վերապահվել է ՆԳ նախարարությանը:


Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ փոփոխությունը տեխնիկական բնույթ է կրում:


Հանձնաժողովականներն օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն: