23.11.2024
Պատերազմից հետո սահմանամերձ Գորիս համայնքում ամենախոշոր առևտրի կենտրոնն է բացվում
prev Նախորդ նորություն

Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին. ԱԳՆ խոսնակ

Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին, «Ազատությանը» հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերին Թեհրանում էին ոչ պաշտոնական շփում ունեցել: Իսկ երկու երկրների ղեկավարների մակարդակով անցած ամիս նախատեսված հանդիպումները չկայացան: Նախ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց Գրանադայի բանակցություններին մեկնել, իսկ հետո էլ պարզ դարձավ, որ չի կայանա նաև ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը։