6.04.2026
ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Երևան
prev Նախորդ նորություն

Պատերազմից հետո սահմանամերձ Գորիս համայնքում ամենախոշոր առևտրի կենտրոնն է բացվում

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ Գորիս համայնքում ամենախոշոր առևտրի կենտրոնն է բացվում։


Կենտրոնը սպասարկման ոլորտում նոր ծառայություններ առաջարկելուց բացի նաև 60 ընտանիքի սոցիալական բեռը կթեթևացնի։ Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքների հյուրընկալած Գորիսում նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը առանցքային է , ուստի ցանկացած ներդում համայնքում սոցիալական խնդիրների հաղթահարման տեսանկյունից նպաստավոր պայման է ստեղծում:


Առևտրի կենտրոնի գործունեության հիմքում՝ տեղացի արտադրողին խրախուսելն ու նրանց արտադրանքը տեղում իրացնելն է` մսամթերքից մինչև հատիկաընդեղենի մթերում և վաճառք:

Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար