23.11.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանային Ծավ գյուղ
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Երևան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից և Բորիանա Աբերգը՝ Շվեդիայից նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան:


Եվրոպայի խորհրդից հայտնում են, որ Երևանում համազեկուցողները կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արդարադատության և ներքին գործերի նախարարներ Գրիգոր Մինասյանի և Վահե Ղազարյանի, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ:


Նախատեսված են այլ հանդիպումներ ևս: Այցի շրջանակում համազեկուցողները կմեկնեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: