Բարեգործական համերգ՝ «Երգեր առանց խոսքերի»
Նոյեմբերի 2-ին`ժամը 20:00-ին, Ճարտարապետների միության շենքի դահլիճում կկայանա է Արմեն Հյուսնունց Քառյակի «Երգեր առանց խոսքերի» բարեգործական համերգը:
Հայաստանի պետական ջազ նվագախումբը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հետ համատեղ ներկայացնում է Արմեն Հյուսնունց Քառյակի «Երգեր առանց բառերի» խորագրով բարեգործական համերգ՝ ուղղված «Արցախի «Շիրակացու ճեմարան»-ի սաների կրթական կարիքներին։
Ջազ քառյակի և հատուկ հյուրի կողմից կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունները և ժողովրդական մեղեդիների մշակումները:
Համերգից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Արցախի Շիրակացու ճեմարանի երեխաների կրթական կարիքներին:
Արմեն Հյուսնունց - սաքսոֆոն
Վահագն Հակոբյան - ստեղնաշարային գործիքներ
Գևորգ Սմորոդինով - կոնտրաբաս
Հերբերտ Առուստամյան - հարվածային գործիքներ
Հատուկ հյուր՝ թավջութակահար Արտյոմ Մանուկյան