Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահին ներկայացրել է առկա մարտահրավերները
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆիի հետ:
ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արման Եղոյանն արժեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությունը, անդրադարձել առաջիկա ծրագրերին: Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, մարտահրավերները: ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման հարցում կա րեւորվել է միջազգային դերակատարների հստակ քայլերի անհրաժեշտությունը: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումը: