18.04.2025
Կամրագրվեն տեսալուսանկարահանման սարքերի օգտագործման նվազագույն երաշխիքներն ու պայմանները
prev Նախորդ նորություն

Գերիների և պատանդների հարցերով հանձնաժողովի կազմում կընդգրկվեն ՀԿ-ների 3 ներկայացուցիչ

ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների (գտնվելու վայրն անհայտ) հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ:


Հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցչի թափուր տեղում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2023 թվականի նոյեմբերի 3-ը ներկայացնել իրենց դիմումները (այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով)` ըստ ներկայացված ձևաչափի:


 

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2-րդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար