11.07.2025
Միրզոյանն ու Մուշիկիվաբոն քննարկել են Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների հարցը
prev Նախորդ նորություն

Կամրագրվեն տեսալուսանկարահանման սարքերի օգտագործման նվազագույն երաշխիքներն ու պայմանները

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է:


Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ:


Իրազեկման ցուցանակները տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինի մինչեւ տեսահսկման տարածք մտնելը: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:


Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի նիստում:


Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ օրենսդրական փաթեթին:


Լրամշակված նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


 

Գերիների և պատանդների հարցերով հանձնաժողովի կազմում կընդգրկվեն ՀԿ-ների 3 ներկայացուցիչ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ